Միջազգային

Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը մնում է օրակարգում. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը մնում է օրակարգում. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը Սիրիայի հարցով մնում է օրակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել էր, որ Աստանայի ձևաչափով ղեկավարների՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա գագաթնաժողովի օրակարգն ուղղված է լինելու սիրիական կարգավորման հարցում առավել շոշափելի առաջընթացի հասնելուն: Լավրենտևը հաստատել է, որ գագաթնաժողովը կարող է անցկացվել 2022 թվականի սկզբին Թեհրանում: Գագաթնաժողովը պետք է անցկացվի դեմ առ դեմ ձևաչափով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում