Միջազգային

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել թալիբների և աֆղանական հասարակության միջև բանակցությունների համար

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել թալիբների և աֆղանական հասարակության միջև բանակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը պատրաստ է մոսկովյան հարթակ տրամադրել թալիբների (շարժումը ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է) և աֆղանական հասարակության այլ ներկայացուցիչների միջև բանակցությունների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցում:

«Ինչպես նախկինում հայտարարել ենք՝ մենք պատրաստ ենք մոսկովյան հարթակ տրամադրել՝ Աֆղանստանի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների համար՝ նպաստելու ներաֆղանական խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտին», - ասել է Զայցևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում