Միջազգային

Իսպանիայի վարչապետը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի վարչապետը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի դեմ որևէ ռազմական ներխուժման պարագայում Ռուսաստանը կառերեսվի լայնամասշտաբ տնտեսական հետևանքների: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հունվարի 26-ին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

«Կարևոր է Ռուսաստանին փոխանցել ուղերձն այն մասին, որ ցանկացած տեսակի ռազմական ներխուժում ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառման արդյունքում լայնածավալ ու լուրջ հետևանքներ կունենա ռուսական տնտեսության համար »,- Ֆինլանդիայի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում