Միջազգային

Ուկրաինայի ճգնաժամն անհանգստացնում է համաշխարհային հանրությանը. Բլինկեն

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ճգնաժամն անհանգստացնում է համաշխարհային հանրությանը. Բլինկեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ իրադրությունը վերաբերում է համաշխարհային հանրությանը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Այս ճգնաժամն Ուկրաինայից և անգամ Եվրոպայից շատ ավելի մեծ է, այն լրջորեն անհանգստացնում է համաշխարհային հանրությանն ու միջազգային արձագանքի կարիք ունի»,- Քուվեյթի ԱԳ նախարարի հետ բանակցությունների արդյունքով լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բլինկենը:

Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ քննարկումների օրակարգում է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում