Միջազգային

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինայից «հիմա» հեռանալու մասին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

«Ուկրաինայում անվտանգության ոլորտի իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պայմաններում… ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին դիտարկել երկրից հիմա հեռանալը՝ օգտագործելով կոմերցիոն կամ այլ մասնավոր տրանսպորտային հնարավորությունները»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպից հայտնել էին, որ հունվարի 24-ից թույլատրել է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի մի մասին կամավոր հեռանալ և պարտադրել ընտանիքի բոլոր անդամներին լքել երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կոմերցիոն չվերթներով լքել Ուկրաինան՝ կապված անվտանգային լարված իրավիճակի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում