1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Pfizer-ը եւ BioNTech-ը սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Pfizer-ը եւ BioNTech-ը սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերություններն սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այդ մասին ասվում Է ընկերությունների հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Pfizer-ը եւ BioNTech-ը այսօր հայտարարել են 18-ից մինչեւ 55 տարեկան առողջ չափահասների շրջանում «օմիկրոնի» հիման վրա թեկնածու-պատվաստանյութի անվտանգության, տանելիության եւ իմունոգենության գնահատման համար կլինիկական ուսումնասիրություն սկսելու մասին»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է BioNTech-ի կայքում»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է BioNTech-ի կայքում: Նշվում Է, որ հետազոտության ընթացքում կստեղծվեն տարբեր խմբեր՝ համեմատելու COVID-19-ի եւ օմիկրոնի դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի արդեն կիրառվող պատվաստանյութի ներարկման տարբեր սխեմաները: Սպասվում Է, որ փորձարկումներին կմասնակցի շուրջ 1420 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]