Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ

Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ

 ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեդիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը պլանավորում են հունվարի վերջին ստեղծել Ուկրաինայի օգնության հիմնադրամ՝ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 47 միլիոն դոլար) ֆինանսավորմամբ երեք տարվա ընթացքում:

Հունվարի 25-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ոչ վերահսկելի տարածքների հարցերով նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խոսքը վերաբերում Է «Գործընկերություն հանուն ուժեղ Ուկրաինայի» միջազգային հիմնադրամի ստեղծմանը:

Դա Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի եւ Շվեդիայի ընդհանուր նախաձեռնությունն Է: Այս ամսին պլանավորվում Է հիմնադրամի աշխատանքի պաշտոնական մեկնարկը: Հունվարի 31-ին պետք Է կայանա համաձայնագրի ստորագրումը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիմնադրամի գործունեության նպատակն Է համայնքների երկարաժամկետ կայուն զարգացման եւ կայունության բարձրացման օժանդակումը, որոնք տուժել են «ռուսական ագրեսիայից», հետագա Էսկալացիայի կանխումը եւ Կիեւի կարծիքով՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների սահուն եւ անարգել սոցիալական, տնտեսական եւ քաղաքական վերաինտեգրացման նախապատրաստումը:

Հինմադրամ ստեղծելու մտադրության մասին հիմնադիր երկրները հայտարարել են 2021 թվականի օ՛գոստոսին: Նրանք հույս ունեն, որ հիմնադրամը կմեղմացնի Ռուսաստանի «ապակայունացնող ներգործությունը» Դոնբասում: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ հիմնադրամն աշխատանքը կսկսի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am