Միջազգային

 Հուսիները գրոհել են ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի վրա  բազմաթիվ հրթիռներով եւ անօդաչուներով

2 րոպեի ընթերցում

 Հուսիները գրոհել են ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի վրա  բազմաթիվ հրթիռներով եւ անօդաչուներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենյան «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժումն անցյալ գիշեր գրոհել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Սաուդյան Արաբիայի տարածքի վրա «մեծ քանակությամբ» բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու թռչող ապարատնեով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է Almasirah հեռուստաալիքը, հունվարի 24-ին հայտնել Է խռովարարների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչ Յահյա Սարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, նրա խոսքով, ԱՄԷ-ում հրթիռակոծումների Է ենթարկվել օդուժի «Ադ Դաֆրա» ռազմակայանը (Աբու Դաբիից 30 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք) եւ «այլ կարեւոր թիրախներ թշնամու մայրաքաղաքում»: «Բացի դրանից, մեծ քանակությամբ «Սամադ-3» դրոններով գրոհի են ենթարկվել կենսականորեն կարեւոր օբյեկտներ Դուբայում»,- ասել Է Սարիան:

Նա նաեւ հաստատել Է, որ հուսիների անօդաչուների եւ հրթիռների թիրախներ են դարձել մի քանի սաուդյան ռազմակայաններ եւ մի շարք օբյեկտներ Ջիզանում եւ Ասիրում: Խռովարարաների ներկայացուցչը, հավաստելով «առաջիկա փուլում գործողությունների մասշտաբներն ընդլայնելու՝ զինված ուժերի լիակատար պատրաստակամությունը», օտարերկրյա ընկերություններին եւ ներդրողներին խորհուրդ Է տվել հեռանալ ԱՄԷ-ից, քանի որ այն դադարել Է անվտանգ երկիր լինելուց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում