Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը

Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական 
հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախարարություններին հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն իր «Տելեգրամ» ալիքում:

«Պատասխան է ստացվել նաեւ վարչապետ Դենիս Շմիգալի կողմից, որտեղ նա հայտնել է, որ արդարադատության նախարարությանը եւ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է քննարկել կանանց զինվորական հաշվառման պարտադիր գրանցումը չեղարկելու հարցը: Իսկ մեկ շաբաթ առաջ ես Գերագույն ռադա օրինագիծ եմ ներկայացրել այդ հարցի վերաբերյալ», - հայտնել է նա:

 Պատգամավորը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակից նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարել են քննարկել նշված հարցը:

Գոնչարենկոն հույս ունի, որ այդ նորմը կվերանայվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]