Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Ժնեւում ավարտվել Է Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը

 Ժնեւում ավարտվել Է Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում ավարտվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկզբում դիվանագետները մի քանի ներածական խոսքեր են ասել, որից հետո բանակցությունները շարունակվել են մամուլի համար փակ ձեւաչափով: Երկու երկրների ներկայացուցիչների շփումը Ժնեւի կենտրոնում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում տեւել Է մեկուկես ժամ: Սա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումն Է: Առաջինը կայացել Է մայիսին, Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում:

Երկրորդը՝ դեկտեմբերին, Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակներում: Լավրովի եւ Բլինքենի բանակցությունների հիմնական հարցը հունվարի 21-ին դարձել Է անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկությունները: Ավելի վաղ Բլինքենն արդեն հայտարարել Էր, որ հանդիպմանը չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի փաստաթղթերին: Նրա խոսքով՝ հարկավոր Է, որ կողմերը քննարկեն ներկա իրադրությունը եւ տեսնեն, թե իրենք հնարավորություն կունենան դիվանագիտություն ու երկխոսություն վարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am