Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բլինկենը Լավրովի հետ հանդիպմանը կներկայացնի ԱՄՆ-ի և դաշնակիցների դիրքորոշումը Ուկրաինայի հարցի շուրջ

Բլինկենը Լավրովի հետ հանդիպմանը  կներկայացնի ԱՄՆ-ի և դաշնակիցների  
դիրքորոշումը Ուկրաինայի հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա հանդիպմանը կներկայացնի Վաշինգտոնի և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների ընդհանուր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը կկարողանամ ներկայացնել Միացյալ Նահանգների և եվրոպական գործընկերների ընդհանուր կարծիքը ՝ դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություններ փնտրելու համար»,-ասել է Բլինկենը՝ Գերմանիային ԱԳ նախարարի խոսնակ Անալենա Բարբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Պետքարտուղարն ասել է, որ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունները բխում են Գերմանիայի և ԱՄՆ-ի շահերից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am