Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Moderna-ն առաջիկա շաբաթներին կսկսի օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Moderna-ն առաջիկա շաբաթներին կսկսի  օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական 
փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կսկսի կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ իր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հայտարարությանը։

«Պատվաստանյութի մշակումը մոտենում է ավարտին: Այն պետք է կլինիկական փորձարկումների ենթարկվի առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք հուսով ենք, որ մարտին կունենանք տվյալներ, որոնցով կարող ենք կիսվել մասնագետների հետ՝ հաջորդ քայլերը որոշելու համար», - ասել է Բանսելը Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) առցանց կոնֆերանսի ժամանակ։

Բացի այդ, Moderna-ի ղեկավարը նշել է, որ ընկերության նպատակն է մշակել ամենամյա խթանիչ, որն ուղղված կլինի ինչպես COVID-19-ի, այնպես էլ գրիպի դեմ:

«Այդ կերպ մարդիկ պահանջների բավարարման հետ կապված խնդիրներ չեն ունենա, երբ նրանք չեն ցանկանում ձմռանը երկու կամ երեք դեղաչափ պատվաստվել, հնարավորություն կունենան պատրաստել մեկ ուժեղ պատվաստանյութով, որը կպաշտպանի և՛ կորոնավիրուսից, և՛ գրիպից», - նշել է նա։

Նրա խոսքով՝ լավագույն սցենարի դեպքում նման խթանիչը կարող է հասանելի դառնալ մինչև 2023 թվականի աշունը, առնվազն մի քանի երկրներում։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]