Միջազգային

Ռուս խաղաղապահները դուրս են եկել Ղազախստանից

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները դուրս են եկել Ղազախստանից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ ուժերի կազմում ռուս խաղաղապահները հեռացել են Ղազախստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմից ռուս խաղաղապահների ստորաբաժանումները Ղազախստանում ռազմական տեխնիկան բեռնել են Իլ-76 և Ան-124 ինքնաթիռներն ու մեկնել Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հունվարի 14-ին Ղազախստանից դուրս էին եկել նաև ՀԱՊԿ կազմում Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի խաղաղապահների ստորաբաժանումները:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում էին 100 հայ զինծառայողներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում