ԱՊՀ-ի ՄԽՎ-ի հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ-ի) հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում, ինչպես եւ պլանավորվել Էր՝ ընթացիկ տարվա մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Դա հաստատել Է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը: Ես նույնպես նիստը հետաձգելու պատճառներ չեմ տեսնում»,-ասել Է նա լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: