Միջազգային

 ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանի հումանիտար օգնության համար

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանի հումանիտար օգնության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար եւ կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութեր կտրամադրի՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը: Հունվարի 11-ին այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները հայտարարում Է ավելի քան 308 միլիոն դոլար գումարի նոր նվիրատվության մասին՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը»,- ասված Է հայտարարության մեջ: «Ի լրումն Միացյալ Նահանգներն Աֆղանստանի բնակչությանն են տրամադրում COVID-19-ի դեմ 1 միլիոն լրացուցիչ դեղաչափ COVAX (մեխանիզմի) միջոցով, ընդհանուր թիվն (այդպիսով) կկազմի 4,3 միլիոն դեղաչափ»,- նշված Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում