Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 830 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 830 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 830 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10 666 679-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հունվարի 10-ին լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:

Շտաբի տվյալներով մեկ օրում առողջացել է 19 890 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 9 706 802 է: Մեկ օրում մահացել է 741 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 316 904 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում