Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

ՀԱՊԿ-ն գործնականում ցույց տվեց իր ներուժը. ՌԴ նախագահ

ՀԱՊԿ-ն գործնականում ցույց տվեց իր ներուժը. ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀԱՊԿ-ն գործնականում ցույց տվեց իր ներուժը, օպերատիվ գործելու ունակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀԱՊԿ-ի արտահերթ գագաթնաժողովում այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր կազմակերպությունը գործնականում ցույց տվեց իր ներուժը, արագ, վճռական և արդյունավետ գործելու ունակությունը: Դաշնակիցներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ՀԱՊԿ -ի ռազմական խմբավորման կազմում առաջադրված խնդիրների կատարման գործում», - ասաց Պուտինը:

Նա նշեց, որ դա վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող երկարամյա քրտնաջան աշխատանքը մասնակից պետությունների անվտանգության ամբողջական համակարգի ձեւավորման ուղղությամբ արդյունք է տալիս:

ՌԴ նախագահը հայտարարեց, որ  ՀԱՊԿ-ի զինվորականները ուսուցում են անցնում ընդհանուր ծրագրերով, ունեն համատեղ սպառազինություն, տեխնիկա եւ կապ:

«Շատ կարևոր է, որ մեր երկրների զինվորականները պատրաստություն են անցնում ընդհանուր ծրագրերով, համալրվում են սպառազինության, տեխնիկայի և կապի միասնական կամ համատեղելի նմուշներով: Խաղաղապահների տեղակայման հմտությունները զարգացրել ենք կանոնավոր համատեղ զորավարժությունների ընթացքում»,- ասաց Պուտինը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am