Միջազգային

190 մարդ Է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ

1 րոպեի ընթերցում

190 մարդ Է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 190 մարդ Է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Հունվարի 5-ին այդ մասին հայտնել Է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բուժհիմնարկներ Է դիմել 190 մարդ, նրանցից շտապ օգնության միջոցով 150-ը եւ 40-ն՝ ինքնուրույն: Հոսպիտալացվել Է 40 մարդ, այդ թվում վերակենդանացման բաժանմունքում Է գտնվում յոթ տուժած, նրանցից ոստիկանության չորս աշխատակիցներ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ընդամենը, գերատեսչության տվյալներով, տուժածների թվում են 137 ոստիկան եւ 53 քաղաքացիական անձ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում