Միջազգային

ԵՄ-ն Մոլդովային կհատկացնի 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Մոլդովային կհատկացնի 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընդունել է Մոլդովային 150 միլիոն եվրոյի մակրոֆինանսական աջակցություն տրամադրելու նոր ծրագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։

«Եվրահանձնաժողովն այսօր հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցության նոր ծրագիրը, որից 30 միլիոնը կտրամադրվի դրամաշնորհների, իսկ 120 միլիոնը՝ միջնաժամկետ վարկերի տեսքով՝ տրամադրված արտոնյալ պայմաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մակրոֆինանսական աջակցության նոր ծրագիրը կիրականացվի ԱՄՀ-ի համանման ծրագրին զուգահեռ, գումարի հատկացման պայմանը կլինի «Մոլդովայի համար առանցքային բարեփոխումների» իրականացումը։ Ծրագիրն ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից հաստատվելուց հետո։

2017 թվականից ի վեր Եվրահանձնաժողովն արդեն 160 միլիոն եվրո է հատկացրել Մոլդովային՝ որպես մակրոֆինանսական օգնություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում