Միջազգային

Բեռլինում հավաստել են, որ ՌԴ-ի, ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի խորհրդականների հանդիպումը տեղի կունենա հունվարի 6-ին

1 րոպեի ընթերցում

Բեռլինում հավաստել են, որ ՌԴ-ի, ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի խորհրդականների հանդիպումը տեղի կունենա հունվարի 6-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդականների՝ հանդիպումը՝ նվիրված ուկրաինական թամատիկային տեղի կունենա հունվարի 6-ին, հավաստել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի խորհրդականների հանդիպումը պլանավորված Է հունվարի 6-ին»,- հունվարի 4-ին հայտարարել Է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման: Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի վարչակազմի աղբյուրը հայտնել Է, որ ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հունվարի 6-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի «նորմանդական ձեւաչափի» գծով գերմանացի եւ ֆրանսիացի պաշտոնակիցների հետ: Հանդիպմանը Բեռլինը կներկայացնի կանցլերի արտաքին քաղաքական խորհրդական Ենս Պլյոտները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում