Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված գազի գնի հետ: Հունվարի 1-ից երկրում գազի գինը բարձրացել է, իսկ քաղաքացիները բողոքում են՝ պահանջելով իջեցնել այն: Կապույտ վառելիքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Մանգիստաու շրջանի մի քանի գյուղերում: Ակտաու քաղաքում ևս քաղաքացիները նույն պահանջով դուրս են եկել փողոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարական է տվել շտապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը:

«Կառավարությանը տվել եմ հանձնարարական հրատապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը իրավական դաշտում։ Ցուցարարները չպետք է խախտեն հասարակական կարգը»,-«Թվիթեր»-ում նշել է Ղազախստանի նախագահը: Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիներն ունեն իրավունք հրապարակային ներկայացնելու իրենց պահանջը տեղական և կենտրոնական իշխանություններին, բայց դա պետք է անել օրենքի շրջանակում:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]