Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սիրիայում հինգ զինվորական Է զոհվել ահաբեկիչների գրոհի հետեւանքով

Սիրիայում հինգ զինվորական Է զոհվել ահաբեկիչների գրոհի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հինգ զինծառայող զոհվել եւ քսանը տուժել են զինվորական ավտոբուսի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրի:

Նրա տվյալներով՝ գրոհը տեղի Է ունեցել հունվարի 2-ի երեկոյան: «Զինվորական ավտոբուսը սիրիական անապատի (Բադիա) երրորդ կայանից 50 կիլոմետր դեպի արեւելք ընկած հեռավորության վրա ենթարկվել Է հրթիռային գրոհի, որը կատարել Է ԻՊ-ի ահաբեկիչների խումբը: Գրոհն ուղեկցվել Է 23 միլիմետր տրամաչափի թնդանոթից արձակված կրակահերթով, որի հետեւանքով զոհվել Է հինգ զինվորական: Եվս քսանը վերքեր են ստացել»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am