Միջազգային

Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ավիաշինության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ավիաշինության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին հանդիպմանը պայմանավորվել են շարունակել երկու երկրի համատեղ աշխատանքները ավիաշինության գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լուկաշենկոն, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Պուտինին ավիաշինության հարցում ռուսական կողմի աջակցության համար:

Ի պատասխան Պուտինը տեղեկացրել է, որ հանդիպման արդյունքներով համապատասխան հանձնարարական է տվել կառավարությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում