Միջազգային

Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել ընդունելու Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել ընդունելու Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի անցկացման համար, եթե դրա կարիքը լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վալենտին Կլիվազը:

«Դա ներառում է Շվեյցարիայի կողմից ընդունող երկրի դերակատարության իրականացումը կամ աջակցության տրամադրումը համաժողովների ու հանդիպումների կազմակերպման գործում»,- ասել է նա:

Կլիվազը նշել է, որ կոնֆիդենցիալության սկզբունքից ելնելով՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում կողմերի հարցումները:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշում էր կայացրել 2022 թվականի հունվարի 12-ին հրավիրել Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում