Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրոպայի անվտանգության շուրջը քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել

Եվրոպայի անվտանգության շուրջը քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման: Դեկտեմբերի 23-ին այդ մասին Twitter-ում գրել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ (Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար) Անն Լինդեի հետ քննարկեցի անվտանգության ոլորտի իրադրությունն Արեւելյան Եվրոպայում: Եվրոպայի անվտանգության շուրջը ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների՝ Եվրոպայի անվտանգության իրական հիմքերի ամրապնդման վրա, այլ ոչ տանեն դրանց խախտման»,- գրել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am