Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բայդենը նշել Է այն պայմանները, որոնց դեպքում կմասնակցի 2024 թվականի ընտրություններին

Բայդենը նշել Է այն պայմանները, որոնց դեպքում կմասնակցի 2024 թվականի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել Է իր նախորդ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ 2024 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում պայքարելու պատրաստակամության մասին:

«Եթե ես առողջ լինեմ, ինչպես եւ այժմ, ապա կրկին քվեարկության կդնեմ իմ թեկնածությունը»,- դեկտեմբերի 22-ին ասել Է Բայդենն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, իսկ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի հետ հնարավոր նախընտրական արշավի մասին՝ հաղորդավարի հարցին պատասխանել Է դրականորեն եւ տարակուսանքով հարցրել, թե ինչու ինքը «չպետք Է (երկրորդ ժամկետի համար) առաջադի իր թեկնածությունը Թրամփի հետ որպես թեկնածու», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները կայացան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Քվեատուների կոլեգիան դեկտեմբերի 14-ին հաստատեց քվեարկության արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ տարավ դեմոկրատ Բայդենը: Թրամփը երկար ժամանակ չԷր ընդունում պարտությունը եւ դիմում Էր դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների քվեների վերահաշվարկ անցկացնելու պահանջով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am