Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

600 միգրանտ Է մնում Լեհաստանի հետ սահմանի բելառուսական ՏԼԿ-ում

600 միգրանտ Է մնում Լեհաստանի հետ սահմանի բելառուսական ՏԼԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսա-լեհական սահմանից ոչ հեռու գտնվող «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում 600 միգրանտ Է մնում Մերձավոր Արեւելքի երկրներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կարմիր խաչի Բելառուսի հասարակության հետախուզության եւ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Իգոր Տրուսովը:

«Այսօր փախստականների համար սահմանի վրա գտնվելու 43-րդ օրն Է: Այժմ նրանք գտնվում են Բելառուսա-լեհական սահմանից ոչ հեռու «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնի տեղավորման կետում: Ընդամենն այստեղ շուրջ 600 մարդ կա, որոնց ոչ փոքր մասը կազմում են կանայք ու երեխաները: Բելառուսական կողմը շարունակում Է փախստականներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով»,-Sputnik Բելառուսը հաղորդել Է Telegram-ում: Նաեւ շարունակվում Է աշխատանքը՝  անհատական մոտեցում ցուցաբերելով փախստականների նկատմամբ:

Ըստ պահանջի նրանց տրվում են տաք իրեր, կոշիկ, հիգիենայի պարագաներ, փոքրիկներին կերակրելու շշեր, մանկական խառնուրդներ, հայտնել Է Տրուսովը: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա անօրինական միգրանտների թվի աճի մասին եւ Մինսկին մեղադրում միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք:

Նոյեմբերին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել Է, որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը, հիմնականում քրդեր, ուղեւորվել Է Լեհաստանի հետ Բելառուսի սահման, որն սկզբում հաշվում Էր 2 հազարից ավելի մարդ: Միգրանտները փորձեր են ձեռնարկել ճեղքել Լեհաստանի հետ սահմանը Գրոդնենի մարզի «Բրուզգի» անցակետում, բայց փորձը կասեցրել են լեհ ուժայինները` հատուկ միջոցների օգնությամբ: Միգրանտների մի մասը Բելառուսից հայրենիք Է վերադառնում ինչպես տարհանման չվերթերով, այնպես Էլ անհատական կարգով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am