Միջազգային

Չեխիան դեկտեմբերի 17-ին նոր կառավարություն կունենա

1 րոպեի ընթերցում

Չեխիան դեկտեմբերի 17-ին նոր կառավարություն կունենա

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նոր կառավարություն կձևավորի դեկտեմբերի 17-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախագահ Զեմանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասին» շարժման առաջնորդ Պետր Ֆիալան, որը նոյեմբերի վերջին վարչապետ է նշանակվել։

«Նախագահ Զեմանը հաստատել է, որ նոր կառավարություն կձևավորի դեկտեմբերի 17-ին՝ հաշվի առնելով հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կառավարությունը կձևավորվի այն կազմով, որը ես ավելի վաղ ներկայացրել եմ նրան»-ասել է Ֆիալան:

Ավելի վաղ նախագահ Զեմանը կասկածներ էր հայտնել ԱԳ նախարարի պաշտոնում Յան Լիպավսկու թեկնածության վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում