Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կրեմլը բացահայտել է Պուտինի և Չինաստանի նախագահի բանակցությունների թեման

Կրեմլը բացահայտել է Պուտինի և Չինաստանի նախագահի բանակցությունների թեման

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների թեման, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 15-ին առցանց տարբերակով, կլինի երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ապագայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Կամփոփվեն 2021 թվականին ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքները և կքննարկվեն հետագա համագործակցության առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կքննարկեն արդիական գլոբալ և տարածաշրջանային հարցեր։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գագաթնաժողովը կամրապնդի Պեկինի և Մոսկվայի միջև փոխվստահությունը և «կայունություն և դրական էներգիա կբերի միջազգային քաոսային իրավիճակին»։

Քաղաքական գործիչների նախորդ հանդիպումը նույնպես առցանց էր։ Այն տեղի ունեցավ հունիսի 28-ին և համընկավ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրի ստորագրման 20-ամյակի հետ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am