Միջազգային

ԱՄՆ և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են իրադրությունն Իրանի շուրջ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են իրադրությունն Իրանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, պաղեստինա-իսրայելական կարգավորումն ու Իրանի հետ կապված իրադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկմանը խոսվել է ԱՄՆ և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների կարևորության, պաղեստինա-իսրայելական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների մասին, մասնավորապես մեր այն դիրքորոշման, որ չի կարելի թույլ տալ Իրանին ունենալ միջուկային զենք»,- ասվում է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում