Միջազգային

Pfizer և BioNTech ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Pfizer և BioNTech  ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և ակնկալում են, որ այն արդեն պատրաստ կլինի 2022 թվականի մարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ամերիկյան ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայտնել է, որ իրենց արդեն իսկ իրականացրել են պատվաստանյութերի փորձարկում կորոնավիրուսի այլ շտամերի դեմ: Նշվում է, որ դեղամիջոցներն անվտանգ ու արդյունավետ են եղել: «Այս հետազոտությունների տվյալները կուղարկվեն ողջ աշխարհի կարգավորող մարմիններ, ինչը կօգնի արագացնել պատվաստանյութի ադապտացման գործընթացն ու ստանալ հավանություն՝ այն օգտագործելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում