Միջազգային

Քաբուլում Եվրամիության ներկայացուցչություն կբացվի

1 րոպեի ընթերցում

Քաբուլում Եվրամիության ներկայացուցչություն կբացվի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա շաբաթների ընթացքում Քաբուլում Եվրամիության ներկայացուչություն կբացվի, սակայն դա չի նշանակի Բրյուսելի կողմից Աֆղանստանում իշխանության գլուխ անցած «Թալիբան» արմատական շարժման ճանաչում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում այս հայտարարությամբ հանդես Է եկել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին:

«Մենք աշխատում ենք, որպեսզի Եվրամիության նվազագույն ներկայություն ապահովենք Քաբուլում: Դա շաբաթների, այլ ոչ թե ամիսների հարց Է: Եվ դա ճանաչման նշան չԷ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում