Միջազգային

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին երկու դեպքը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին երկու դեպքը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունից ՌԴ ժամանած երկու մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը:

Դաշնային ծառայության տեղեկություններով՝ SARS-CoV-2 հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած տասը ուղևորի մոտ: Վիրուսի տարբերակները հստակեցվում են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում