Միջազգային

ԱՄՆ-ի իշխանությունները պարզում են Միչիգան նահանգում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի իշխանությունները պարզում են Միչիգան նահանգում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշանությունները պարզում են Օքսֆորդ քաղաքի (Միչիգան նահանգ) դպրոցում տեղի ունեցած հրաձգության հանգամանքները: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ): Նրա ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների նորությունների հեռուստաընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ տեղեկացրեցին Միչիգան նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Առայժմ մենք պարզում ենք բոլոր մանրամասնությունները, ես ամբողջ սրտով ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք սիրելի մարդու կորստի աներեւակայելի վիշտ են ապրում: Ըստ երեւույթին, կրակել են մոտավորապես ինը մարդու, եւ մի քանիսը, կամ, իմ կարծիքով՝ երեքը, մահացել են»,- նշել Է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ կասկածյալը՝ «մոտ 15 տարեկան երիտասարդը, հանձնվել Է»: «Նա հայտարարել Է իր դեմ վկայություն չտալու իրավունքի մասին եւ հանձնել Է իր ատրճանակը: Դա այն ամենն Է, ինչ մենք գիտենք»,- հավելել Է Բայդենը:

Նոյեմբերի 30-ին ավելի վաղ ոստիկանությունում հայտնել են, որ 15-ամյա աշակերտը կիսաավտոմատ ատրճանակով 15-20 կրակոց Է արձակել Օքսֆորդի դպրոցում: Իրավապահները ձերբակալելիս զենքը դեռահասից առգրավել են, նա դիմադրություն ցույց չի տվել: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, տեղում աշխատում են իրավապահ մարմինների շուրջ 100 աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում