Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

COVAX-ը COVID-19-ի դեմ 4,7 մլն դեղաչափ պատվաստանյութ Է տրամադրել ԿԺԴՀ-ին

COVAX-ը COVID-19-ի դեմ 4,7 մլն դեղաչափ պատվաստանյութ Է տրամադրել ԿԺԴՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVAX միջազգային մեխանիզմը կորոնավիրուսային վարակի դեմ AstraZeneca ընկերության լրացուցիչ 4,7 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կտրամադրի ԿԺԴՀ-ին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով կազմակերպության հաշվետվությունը: Ավելի վաղ COVAX-ը Փհենյանին Էր տրամադրել երկու միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Այսպիսով պատրաստուկի միագումար քանակը բավական կլինի ԿԺԴՀ-ի բնակչության շուրջ 13 տոկոսին պատվաստելու համար:

Ինչպես Սեուլում հայտնել Է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը, «COVAX-ը եւ Հյուսիսային Կորեան շարունակում են պատվաստանյութերի շուրջը կոնսուլտացիաները, սակայն մանրամասն պլան առայժմ մշակված չԷ»: Անցյալ տարվանից ԿԺԴՀ-ն փակել Է սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում համավարակի սկզբից վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am