Միջազգային

Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

1 րոպեի ընթերցում

Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրում տիրող ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 26-ից երկրում արտակարգ իրավիճակ մտցնել, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Նոյեմբերի 26-ից Չեխիայի Հանրապետության Նախարարների կաբինետի կողմից սահմանված արտակարգ ռեժիմը նախատեսում է, մասնավորապես, առաջին փուլում ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների չեղարկում, ռեստորանների, բարերի փակում։ Թույլատրվում են միայն փողոցային ամանորյա առևտուրները։ Այս և որոշ այլ միջոցառումներ կարող են իրականացվել միայն արտակարգ ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին օրերին Չեխիայում նոր ռեկորդ է սահմանվել։ Մեկ օրում COVID-19-ով 25 864 մարդ է վարակվել։ Չեխական հեռուստատեսության տվյալներով՝ այժմ հիվանդության մակարդակով երկիրը աշխարհում Սլովակիայից հետո երկրորդ տեղում է։

Նոյեմբերի 22-ից Չեխիայում արդեն գործում է արգելափակում այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատվաստվել և երկրորդ անգամ չեն վարակվել COVID-19-ով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում