Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ՆԳՆ-ն ճշտել է Լե Մանում նավակի խորտակման հետեւանքով զոհվածների թվի վերաբերյալ տվյալները

Ֆրանսիայի ՆԳՆ-ն ճշտել է Լե Մանում նավակի խորտակման հետեւանքով զոհվածների 
թվի վերաբերյալ տվյալները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել Է նորացված տվյալներ, որոնց համաձայն Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետեւանքով զոհված միգրանտների թիվը կազմել Է 27, նոյեմբերի 24-ին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՆԳՆ-ի տվյալներով՝ երկու հոգու հաջողվել Է փրկել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Էր 31 զոհվածների մասին: Նոյեմբերի 24-ին Կալեի շրջանում ջրասույզ Է եղել շուրջ 50 անօրինական միգրանտների տեղափոխող նավակը:

Նրանք մտադրվել Էին անցնել Լե Մանը՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար: Փրկարարները շարունակում են անհայտ կորած միգրանտների որոնումը: Դյունկերկ նավահանգստի դատախազությունը հայտարարել Է հետաքննություն սկսելու մասին՝ «չկանխամտածված սպանությունթյուն ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]