Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տեղատարափ անձրեւներից ավելի քան 40 մարդ Է զոհվել Հնդկաստանի արեւելքում

Տեղատարափ անձրեւներից ավելի քան 40 մարդ Է զոհվել Հնդկաստանի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 41 մարդ Է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհայտ կորել Անդհրա Փրադեշի հարավ – արեւելյան նահանգում սաստիկ մուսունային տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով: Նոյեմբերի22-ին այդ մասին հաղորդել Է The Times of India թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեղատարփները, որռոնք սկսվել են նոյեմբերի 18-ի երեկոյան, խախտել են բնականոն կյանքը Ռայալասիմայի եւ Նելորեի օկրուգներում, որտեղ ջրի տակ Է անցել 1 316 գյուղ:

Հեղեղումներն արտաքին աշխարհից կտրել են Թիրուփաթի քաղաքը, որի հետ ընդհատվել Է երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կամուրջերը քանդվելու պատճառով: Իշխանությունները փրկարարական գործողություններ են իրականացնում տուժած շրջաններում: Դրանց մասնակցում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ եւ տարերային աղետների դեմ պայքարի ծառայությունները:

Անդհրա Փրադեշի նահանգի կառավարությունը հայտարարել Է զոհվածների ընտանիքներին 500 հազարական ռուփի (շուրջ 6,7 հազար դոլար) վճարելու մասին: Օդերեւութաբանների տվյալներով՝ հոկտեմբերի 1-ից ի վեր եւ   մինչեւ այժմ նահանգում տեղացել են ավելի քան 518 միլիմետր անձեւներ, ինչը 68 տոկոսով ավելի Է այդ ժամանակմիջոցի միջին մակարդակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am