Միջազգային

Տասը մարդ է տուժել Կանադայի ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետեանքով. CTV

1 րոպեի ընթերցում

Տասը մարդ է տուժել Կանադայի ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետեանքով. CTV

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ տասը մարդ Է տուժել Վանկուվեր կղզում (Բրիտանական Կոլումբիայի նահանգ) Կանադայի զինված ուժերի «Քոմոքս» ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Նոյեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բժշկական օգնություն Է ցույց տրվել տասը տուժածների, չորսին տեղափոխել են հիվանդանոց , այդ թվում՝ մեկին՝ ուղղաթիռով: Ավելի վաղ հաղորդվել Էր երկու տուժածների մասին:

Նախնական տվյալներով՝ զորանոցի անբնակ շենքում, որտեղ ներկայումս կատարվում են նորոգման աշխատանքեր, որոտացել կենցաղային գազի պայթյուն: Տեղի Է ունեցել շինության մասնակի փլուզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում