Հասարակական

Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում, սակայն հավելում է, որ պահպանվում է մահվան բարձր ցուցանիշը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Հույս ունենք, որ առաջիկա շաբաթում ևս դրական դեպքերի թիվը կնվազի։ Հիվանդության տեմպի նվազումը մեզ թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել հիվանդանոցային ռեսուրսներով՝ դրսում որևէ սպասող անձ չունենք։ Բոլոր այն անձինք, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, այս պահին հոսպիտալացվում են, ինչը շատ կարևոր է պատշաճ և ճիշտ ժամանակին բժշկական օգնության տրամադրման առումով»,- ընդգծեց Ավանեսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում