Միջազգային

Ջոզեպ Բորելը Բելառուսի ԱԳ նախարարի հետ քննարկել է փախստականների հարցը

1 րոպեի ընթերցում

Ջոզեպ Բորելը Բելառուսի ԱԳ նախարարի հետ քննարկել է փախստականների հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը պատմել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ իր զրույցի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելի խոսքով` Մակեյը հրաժարվել է ընդունել բելառուսա-լեհական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի համար բելառուսական կողմի պատասխանատվությունը:

«Մենք խոսել ենք այդ մարդկանց մարդասիրական օգնության մասին, մենք խոսել ենք նրանց հայրենադարձության մասին, սակայն բելառուսական կողմը հրաժարվել է ընդունել պատասխանատվությունը»,-Բորելի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Եվրամիության ներկայացուցիչը համապատասխան հայտարարություն է արել ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով կայացած նիստի և ԵՄ-ի ու «Արեւելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում