Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ուկրաինան շուրջ 80 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից

Ուկրաինան շուրջ 80 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան Ամերիկայի Միացյալ Նահանգներից շուրջ 80 տոննա զինամթերք Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Դա ԱՄՆ-ի չորրորդ մատակարարումն Է 60 միլիոն դոլարի չափով լրացուցիչ օգնության շրջանակներում, որը նախագահ (Ջո) Բայդենը Ուկրաինային Է ուղարկել օգոստոս ամսին, ինչը ցույց Է տալիս ԱՄՆ-ի նվիրվածությունը կայուն, ժողովրդավարական եւ ազատ Ուկրաինայի հաջողությանը»,-դեսպանությունը Twitter-ում հաղորդել Է նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ այս շաբաթ Ուկրաինայի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի եւ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակովի գլխավորությամբ, ԱՄՆ-ում նոր խարտիա Է ստորագրել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am