Միջազգային

Բելառուսի հետ սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի. Լեհաստանի ՆԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Բելառուսի հետ սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի. Լեհաստանի ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի ու Բելառուսի սահմանին` Կուզնիցայի անցակետի մոտ փախստականների թիվը հասել է 1500-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին RMF ռադիոյին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին:

«Փախստականների ճամբարն անընդհատ աճում է»,- ասել է նախարարը՝ պնդելով, որ ճամբարն ամբողջությամբ գտնվում է բելառուսական կողմի վերահսկողության ներքո: «Մենք հետևում ենք, թե ինչպես են բելառուսական իշխանությունները փախստականներին հասցնում մթերք, քնապարկեր, վրաններ, փայտ, կացին, դանակներ»,- հայտարարել է Կամինսկին:

Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բավարար ուժեր ուղարկել է սահման՝ իրավիճակը վերահսկելու նպատակով: Նրա խոսքով՝ այդ հատվածում ծառայության մեջ են գտնվում 13 հազար զինծառայող, 4500 սահմանապահ և 2000 ոստիկան:

Ընթացիկ տարվա մեջ Լեհաստանի սահմանապահները կանխել են Բելառուսի հետ սահմանն ապօրինի հատելու ավելի քան 33 հազար փորձ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում