Բլինկենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Բլինկենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068070.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ չունեն Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության հնարավոր մտադրությունների մասին, սակայն մտահոգված է ռուսական զորքերի տեղաշարժով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի սահմանի մոտ նկատվող անկանոն տեղաշարժերով: Ես չեմ կարող խոսել Ռուսաստանի մտադրությունների մասին, մենք դրանք չգիտենք: Թեպետ, մենք գիտենք, որ նախկինում ռուսական զորքերը սադրանքներ են իրականացրել Ուկրաինայի հետ սահմանին, իսկ հետո ներխուժել »,-ասել է Բլինկենը:
Ինչպես ընդգծել է Բլինկենը, 2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից։