Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Լեհաստանի վարչապետը սահմանին ստեղծված իրադրությունը որակել Է նոր տեսակի պատերազմ

Լեհաստանի վարչապետը սահմանին ստեղծված իրադրությունը որակել Է նոր տեսակի պատերազմ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսի հետ սահմանի վրա միգրանտների հետ կապված իրադրությունը որակել Է նոր տեսակի պատերազմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն, ինչի հետ մենք գործ ունենք, նոր տեսակի պատերազմ Է:

Դա պատերազմ Է, որտեղ ռազմամթերքը քաղաքացիան անձինք են եւ զանգվածային լրատվամիջոցները»,-Մորավեցկին նոյեմբերի 11-ին գրել Է Twitter-ում: «Բայց թեեւ փոխվել են պայքարի կանոնները, մեկը մնում Է անփոփոխ. անվտանգության միջոցը Լեհաստանի Հանրապետությունը պաշտպանելու, նրա սահմանները եւ ինքնիշխանությունը պաշտպանելու պատրաստակամությունն Է»,-հավելել Է նա:

Նոյեմբերի 8-ին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել Է, որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը ուղեւորվել Է Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Սահմանագծին լեհական արգելափակոցների առջեւ մնացել են 2 հազար փախստականներ, այդ թվում՝ զգալի թվաքանակով կանայք ու երեխաներ: Լեհ ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել, միգրանտները փորձեր են ձեռնարկել հաղթահարել արգելափակոցները: Վերջին ժամանակներս Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից անօրինական միգրանտների թվի աճի մասին, Մինսկին մեղադրել են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում Է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են բելառուսական տարածք: Ստեղծված իրադրության կապակցությամբ Լեհաստանի նախագահն արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել սահմանին, դրա պահպանման համար ներգրավել են բանակին եւ ոստիկանությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am