Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է. Կարեն Անդրեասյան

Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է  բարձրագույն դատական խորհրդի կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Մենք` որպես Բարձագույն դատական խորհրդին դիմող կողմ, հատուկ ուզում ենք փաստել, որ հատկապես վերջին շրջանում, երբ ուսումնասիրում ենք ԲԴԽ-ի կողմից դիմումների նույնիսկ մերժումները, դրանք մեզ թվում են հիմնավոր, հասկանալի: Դա չի նշանակում, որ նախարարությունը սխալվել է, որ այդ գործերով միջնորդություններ է ներկայացրել բարձրագույն դատական խորհուրդ, դա նշանակում է, որ մենք մեկնաբանել ենք  օրենսդրությունը և դրա կիրառումը մի կերպ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը մեզ օգնել է հասկանալ, թե որն է ճիշտ մեկնաբանությունը»,- նշեց Անդրեասյանը:

Կառավարության անդամի խոսքով` Արդարադատության նախարարությունը կարող է ունենալ Բարձրագույն դատական խորհրդի հետ տարընկալումներ, սակայն պատրաստ են բաց քննարկել այդ բոլոր հարցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]