Միջազգային

Չինաստանի նախագահը G20-ի երկրներին կոչ է արել խրախուսել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահը G20-ի երկրներին կոչ է արել խրախուսել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին միացել է տեսակոնֆերանսի միջոցով, հանդես է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում համաշխարհային համագործակցության նախաձեռնությամբ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնավորապես, Ծինփինը կոչ է արել առաջ մղել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կիրառման պատվաստանյութերի ցուցակի վրա:

«Պետք է արդար մոտեցում ցուցաբերել տարատեսակ պատվաստանյութերի նկատմամբ»,- ասել է նա:

Չինաստանի ղեկավարը Մեծ քսանյակի երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ փոխհամագործակցության, թափացիկության ու բազմակողմանիության սկզբունքներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում