Հասարակական

«Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել

1 րոպեի ընթերցում

«Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել

ԳՅՈՒՄՐԻ,19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին դեռ չի ընդունել: Հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առավելագույն ձայներ հավաքած «Բալասանյան դաշինք»-ի ՝ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավոր տարբերակներ արդեն քննարկվում է սոցիալական ցանցերում:

«Բալասանյան դաշինք»-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ միանալու ու կոալիցիա կազմելու որոշում այս պահին չկա, բայց ներթիմային քննարկումներ ընթանում են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բալասանյան դաշինք» կուսակցության թիմի անդամ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ իրենց ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը, ով COVID ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց, արդեն դուրս է գրվել:

«Առաջիկա օրերին Սամսոնյանը դեռ կմնա տանը: Այս պահին ընթանում են ներթիմային քննարկումներ, հուսով ենք Սամսոնյանը ևս շուտով կմիանա այս քննարկումներին, որից հետո մենք նոր հանդես կգանք հայտարարությամբ»,-նշեց Սոնա Առաքելյանը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում