ԵՄ-ն ուսումնասիրում է Pfizer պատվաստանյութի կիրառման հնարավորությունը 5-11 տարեկան երեխաների շրջանում
18:46, 18 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է «Pfizer/BioNTech»-ի հայտի ուսումնասիրությունը պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների շրջանում կիրառելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ կարգավորիչին որոշում կայացնելու համար կպահանջվի մի քանի ամիս, այնուհետեւ որոշումը կուղարկվի Եվրահանձնաժողովին վերջնական հաստատման համար:
Ներկայում Pfizer պատվաստանյութը ԵՄ տարածքում հաստատված է 12 տարեկաններից սկսած մարդկանց շրջանում օգտագործման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում