Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարձակման արդյունքում սպանվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Դեյվիդ Էմեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  Euronews-ը:

Պատգամավորի վրա հարձակվողը եղել է 25 տարեկան: Նա մի քանի անգամ դանակով հարվածել է պատգամավորին Բելֆարես եկեղեցում  ընտրողների հետ հանդիպմանը: 25-ամյա անձը ձերբակալվել է, հանցագործության դրդապատճառները հետաքննվում են:

Վերջին 5 տարվա ընթացքում սա բրիտանացի պատգամավորի առաջին սպանության դեպքն է: 2016 թվականին Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը սպանվել էր իր գրասենյակի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]